ԿԻԼԻԿԻԱ-Թուրքիայի զինուժը և հավատարիմ զինյալ խմբավորումները արդեն 3-րդ օրն է, ինչ շարունակում են Սիրիայի Աֆրինում քրդերի դեմ ռազմական գործողությունը։

 Թուրքական ուժերը հրետակոծել են Աֆրինի կենտրոնը, 10 հոգի վիրավորվել է

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման ներկայացուցիչ  Ռեզան Հիդդոնը տեղեկացրել է, որ թուրքական ուժերը հրետակոծել են Աֆրինի կենտրոնը։

«Թուրքական բանակը և նրան ենթակա ահաբեկչական խմբավորումները հրետակոծել են Աֆրինի կենտրոնը՝ Աշրաֆիյա թաղամասը: Տուժել է առնվազն 10 խաղաղ բնակիչ: Տուժածների ինքնությունները պարզված են»,- ասել էՀիդդոն։

Լրագրող Ֆաթմա Քոչաքը, որ ներկայումս գտնվում է Սիրիայում, նշել է, որ Աշրաֆիյա թաղամասի հրետակոծության ժամանակ վիրավորվել է 2 երեխա, 2 կին։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։

Հանրապետական Ժողովրդական կուսակցությունը  (CHP) քննադատել է  «պատերազմական գրականությունը »

Հանրապետական Ժողովրդական կուսակցության մամլո քարտուղար Բյուլենք Թեզջանը,

«Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ հայտարարության մեջ քննադատել է իշխող ղեկավարությանը՝  պատերազմական գրականություն տարածելու համար։ Թեզջանը նշել է հետևյալը․

«Ճշմարիտ, անհրաժեշտ գործողությունը եթե դարձնեք «պատերազմական գրականություն», այն ամբողջապես կփչացնեք։ Ձեր տգեղ քաղաքակնության պատճառով ստվերում եք մեր բանակի սխրանքները։  Ինչու՞ եք խաղաղությունը  խորհրդանշող անվամբ կոչել մի գործողություն,որը  իրկամացնելու եք  մարտեր ու հակամարտությունների ճանապարհով»։

«Amnesty International»։ Աֆրինի գործողության հետ մեկտեղ լրագրողների վրա ճնշումները ավելի է շատացել

«Amnesty International»   միջազգային իրավապաշտպան կազմակերպության Լոնդոնի գրասենյակի տնօրեն Քեյթ Ալլենը տեղեկացրել է, որ Աֆրինի գործողությունների հետ մեկտեղ ավելի է ավելացել տարածաշրջանում լրագրողների վրա ճնշումները։

Աֆրինի գործողությունից հետո, հարյուրավոր  լրագրողներ  են ձերբակալվել ՝ սոցիալական կայքերում իրենց կատարած գրառումների պատճառով։

Ձերբալակվածներին մեղադրում են   «կազմակերպության համար քարոզչություն իրականացնելու համար»։ Ք․ Ալլենը կարծում է, որ այս ամենը ընդդիմախոսների գործունեությունը սահմանափակելու համար շատ լավ առիթ է։

Ձիթենու ճյուղերով երթ են կազմակերպել։ Հյուսիսային սիրիացիները բողոքում են Աֆրինի գործողության դեմ 

Մանբիջում, Ռաքքայում և Քոբանիիում հազարավոր մարդիկ  բողոքի ցույց են կազմակերպել ՝ ընդդեմ Աֆրինի գործողության։ Ցուցարարները ձիթենու ճյուղերով միացել են երթին ։

Աֆրինում խաղաղ բնակիչների զոհվելու վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան նշել է, որ ԱՖրինում տեղի ունեցող գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են մահացել։

Աֆրինի բշիշկները հանդես են եկել շտապ բժշկական օգնության կոչով

Լրոգրող Ֆաթմա Քոչաթը, ով ներկայումս գտնվում է Աֆրինում, հանդիպել է Աֆրինի հիվանդանոցի գլխավոր բժշկի և հիվանդանոցում բուժվող վիիավորների հետ։

Հիվանդանոցի բոլոր սենյակները լիքն են, կանայք, ծերերը և երեխաները բուժում են ստանում։

Թուրքիայի վարչապետի խոսքն՝ ընդդեմ Ֆրանսիայի նախագահի հայտարարության

Թուրքիայի վարչապետ Բինալի  Յըլդըրըմ, ի պատասխան Ֆրանսիայի նախագահի քննադատությանն, ասել է, թե Սիրիայի Աֆրին քաղաքի դեմ ռազմական գործողությունների նպատակը պարզապես իր երկրի «անվտանգությունն ապահովելը, արաբներին, քրդերին ու թուրքմեններին ահաբեկչական կազմակերպություններից պաշտպանելն է եղել»։

Ինչպես փոխանցում է CNN Turk-ը, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Աֆրինում իրենց նպատակները հայտնի են ամբողջ աշխարհին և որ ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի դրանք:

Յըլդըրըմը նշել է, որ իրենց սկզբունքայնության մեջ համոզվելու համար Մակրոնը պետք է հայացք գցի թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Ջերաբլուսում, Ազազում և այլ վայրերում իրականացրած ռազմական գործողությունների պատմությանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ նախազգուշացրել էր Թուրքիային, որ Սիրիայի հյուսիսում քրդական զինված խմբերի դեմ իրականացված գործողությունները չեն կարող լինել արդարացում այդ երկիր ներխուժում իրականացնելու համար։ Մակրոնը նաև ցանկություն էր արտահայտել, որ Անկարան իր գործողությունները համաձայնեցնի իր դաշնակից երկրների հետ։

Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» գործողությունը չպետք է պատրվակ դառնա Սիրիայի հողերը զավթելու համար.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈւ-ի՝ սիրիական Աֆրինում քուրդ զինյալների դեմ ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» գործողությունը չպետք է պատրվակ դառնա Սիրիայի հողերը զավթելու համար, այս մասին Ֆրանսիայի առաջնորդը խոսել է Le Figaro պարբերականին տված հարցազրույցում։

«Եթե այս գործողությունն ահաբեկչության դեմ պոտենցիալ գործողությունից վերածվի օկուպացիայի, ապա դա մեզ համար լուրջ խնդիր կլինի», — ասել է Մակրոնը:

«Քրդական կիսալուսին»-ը Աֆրինի գործողությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել

Ըստ այդ զեկուցի, 10 օրվա ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով 65 խաղաղ բնակիչ է մահացել։

Հունվարի 20-ից 25-ը մոտ 200 քաղաքացիական եւ ռազմական թիրախները ռմբակոծվել են:

65 խաղաղ բնակիչ է մահացել, 163 խաղաղ բնակիչ՝ վիրավորվել։

ՄԱԿ։  քաղաքացիական անձանց մահվան մասին լուրեր ենք ստանում

ՄԱԿ մարդասիրական օգնության համար գլխավոր  պատասխանատու Ուրսուլա Մուելլերը նշել է, որ Աֆրինում քաղաքացիական անձանց մահվան մասին լուրեր են ստացել։

Լուրեր ունենք, որ ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Մոտ 15 հազար մարդ լքել է իր տունը և տեղափոխվել այլ վայրեր,- ասել է նա։

Պենտագոն։ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում սիրիական Մանբիջի շուրջ առկա խնդիրները Թուրքիայի հետ միասին լուծելու համար.

Պենտագոնի խոսնակ Ադրիան Ռենքին Գալովեյը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում սիրիական Մանբիջի շուրջ առկա խնդիրներն իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ միասին լուծելու համար։

«Մենք ջանք ենք գործադրում առկա խնդիրը լուծելու համար, դա անելիս հաշվի ենք առնում Թուրքիայի՝ իր սահմանների անվտանգության հարցում ունեցած մտահոգությունները, ինչպես նաև փորձում ենք չթուլացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Այս խնդիրը կարող է լուծվել միայն համագործակցության արդյունքում», — ասել է Պենտագոնի խոսնակը՝ հավելելով, որ Աֆրինում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգել իրենց: