Միշելը նշել է, որ շարունակում է զգուշանալ Անկարայի մտադրությունների հարցում։ Անկարա կատարելիք այցից մեկ ամիս առաջ, որը կայանալու է հունիսի 24-ից 25-ը, Շառլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն Թուրքիայի իշխանություններին վճռական և ընդհանուր դիրքորոշում է ներկայացրել, որը նախապատրաստվել է 27 անդամ պետությունների, հատկապես Կիպրոսի և Հունաստանի համագործակցության արդյունքում։

«Մենք հստակ հաղորդագրություն ենք ուղարկել. մենք պատրաստ ենք ավելի դրական օրակարգի, սակայն մեր տրամադրությունը պայմանական է, համաչափ և հակադարձելի», — ասել է Շառլ Միշելը և հավելել, որ դիրքորոշումը կիրականանա տարբեր ոլորտներում առաջընթացի գրանցման դեպքում միայն՝ հատկապես հույն-թուրքական հարաբերություններում, Կիպրոսի հիմնախնդրում և մարդու իրավունքների ոլորտում։ Դա կախված կլինի Թուրքիայի պահվածքից», — ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Ըստ նրա, Թուրքիան հարևան պետություն է, ՆԱՏՕ-ի անդամ, սակայն ԵՄ-ի համար կարևոր է, որ նա ավելի դրական վերաբերմունք որդեգրի ընդհանուր եվրոպական շահի նկատմամբ, այդ թվում` այնպիսի վայրերում, ինչպիսիք են Լիբիան, Սիրիան և Կովկասը, քանի որ մինչև հիմա այս հակամարտությունների վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը չի համապատասխանում եվրոպական շահերին: