ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — 1894-1923թթ Սասունից Արեւլեան Հայաստան տեղափոխված մարդիկ այդ դաժան օրերին կորցրել են իրենց սիրելիներին։ Թեև ստիպված թողել էին իրենց հայրենի բնակավայրերը, բայց այնուամենայնիվ նրանք շարունակում են կարոտել իրենց ծննդավայրերը։ Նրանց սերն այնքան խորն էր, որ անգամ Արեւլեան Հյասատան տեղափոխվելուց հետո իրենց բնակավայրերի անունները կոչում են իրենց ծննդավայրերի անուններով։
Երազաները սահմաններ չեն ճանաչում
Մարդիկ հավատում էին, որ ամեն-ինչ իր բնականոն հունին վերադառնալուն պես, նրանք կվերադառնան իրենց տները,այդ իսկ պատճառով չէին ուզում նոր տներ կառուցեին։
Այդ իսկ պատճառով նրանք ապրում էին ինքնաշեն տներում։ Ցավոք, որ այդ սահմանը սահման է ոչ միայն երկրեների, այլև ընտանքիների և միմյանց համար զարկող սրտերի համար։ Ինչքան էլ, որ մարդկանց կողմից գծած սահմանները անհաղթահարելի լինեն, միևնույն է երազները ոչ մի սահման չեն ճանաչում։ Տարիների ընթացքում իրենց գյուղերի նկատմամբ կարոտը նրանց ենթագիտակցության մեջ է։ Գիշերները , իրենց երազներում սահմանի մյուս կողմում գտնվող հայրենի գյուղերն են հասնում և իրենց կարոն են առնում, թեկուզ այն տևի մեկ վայրկյան։
Սասունից հեռու գտնվողնեերը, նոր սերնդներին իրենց կարոտը փոխանցում են Սասունի վերավերյալ պատմությունների միջոցով։ Այս ճանապարհով, նոր ծնված երեխանները իմանում էին սահմանի մյուս կողմում գտնվող իրենց հայրենի եզերքի մասին։ Հայաստանում ծնված սասունցիների առաջին սերունդը, ծառերը բողբոջելուն պես, հավատում էր , որ իրենք էլ մի օր կվերադառնան հայրենի Սասուն։ Տեսնելով, որ տարիներ շարունակ սպասված այդ օրը չի գալիս, մարդիկ ստիպված ընդունեցին այն փաստը, որ չեն վերադառնա իրենց հայրենի բնակավայր։ Լավ ուսուցիչը միշտ մարդկանց կարոտով ապրելն է սովորեցնում։ Հայրենի եզերքի նկատմամաբ կարոտով էր լցված նաև նյութի հերոսը՝ Չոչո Սոսեն։
Սասունի իմ տունն եմ գնում
Չոչո Սոսեն տարիներ շարունակ իր սրտում պահելով իր բնակավայրի սերն ու կարոտը, օրերից մի օր անհետանաում է։ Ամբողջ գյուղը ամենուր սկսում է փնտրել Չոչո Սոսեին, բայց նրա հետքը ոչ մի տեղ չէին կարողանում գտնել։ Ժամեր տևած փնտրտուքներից հետո, երբ բոլորի մոտ մարում էին հույսերը, հանկարծ ոստիկանական բաժանմունքից ստացած լուրը զարմացնում է բոլորին։ Նրանք տեղեկություններին էին ստացել, որ մի տարեց կին փորձել է անցնել սահմանը։ Նրանք հույսով լցվեցին, չնայած,որ չգիտեին թե ով է այդ կինը։ Ոստիկանական բաժանմունքում նրանց ուրախությունն ու զարմանքը շատ մեծ էր։ Զինվորները նշել են, որ Չոչո Սոսեին տեսել են երեկոյան ժամերին՝ սահանն անցնելու ժամանակ։ Տարեց կինը բոլոր հարցերի համար մեկ պատասխան ուներ- «Գնում էի Սասուն՝ իմ տուն»։ Չոչո Սոսեի մոտ տարիքի հետ մոռացկոտությունը ստպել էլ նրան ընկալել , որ այն գյուղը որտեղ նա է ապրում օտար վայր է։ Վերջին տարիներին շատ էր սկսել խոսել իր մանկության և հին օրերի մասին։ Ամենայն հավանականությամբ, այդ օրը Չոչո Սոսեն հիշել էր հին օրերը։ Բայս այս անգամ այս ծեր կինը չսահմանափակվեց միայն հին օրերը հշելուց, նա փորձեց սահմանն անցնի։
Ինչքան էլ, որ այս դեպքը անտարբեր չթողեց և ոչ մեկին, միևնույն անհնար էր նրան տանել իր հայրենի գյուղ, այս իսկ պատճառով այդ տարեց կնոջը նորից հետ բերեցին գյուղ։ Այնուամենայնիվ, Չոչո Սոսեն, ով ապրում էր միայն անցյալով, անընդհատ փնտրում է իր տունը Սասունում:
Սահմանային ոստիկանական բաժանմունքի հյուրը
Հայրենի գյուղ վերադառնալու ցանկությունը պատճառ դարձավ, որպեսզի այս տարեց կինը անհընդհատ անհետանա։ Նրա ամեն անհետանումը, ավարտվում էր նրանով, որ մինչ ընտանիքնի անդամները գալը նա մնում էր սահմանային ոստիկանական բաժանմունքում։
Չոչո Սոսեի հայրենքի նկատմամբ կարոտն ավարտվեց, երբ նա փակեց իր աչքերը, հույս ունենալով, որ կբացի իր աչքերը այնպիսի մի աշխարհում որտեղ չկա սահմաններ և տարբերություններ։
Հայրենի բնակավայրի հողի հոտը
Չոչո Սոսե տատիկը իր թոռներին ժառանգություն չի թողել նրանց պապերի հողերը, նա թոռինկիներին թողել է հայրենիք նկատմամաբ այդ մեծ սերը։ Չոչո Սոսեի թոռնիկներից մեկին բախտ էր ընձեռնվել այցելել իր տատիկի հայրենիըք։ Վերադառնալուն պես, ողջ գյուղը նրա ասում էր- «Երջանիկ ես, որ տեսել ես Սասունը» ։ Հաջորդ օրը Սասունից բերված մի բուռ հողը Չոչո Սոսեի գերազմանի վրա լցրեցին։ Չոչո Սոսեն թեկուզ գերեզմանում, բայց և այնպես զգաց հայրենի հողի հոտը։
*Սասունի բարբառում չոչո նշանակում է մայրիկ/տատիկ, ծագել է ջոջ-չոչ բառից, որն էլ նշանակում է մեծ։
Այս մասին հայտնում է «sasun.org »-ը։
Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:
1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: