ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- Բայազետի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սկսվել է ճանապարհների բարելավման և լայնացման աշխատանքները։

Վերակառուցման աշխատանքների տնօրինության աշխատախմբերի իրականացրած աշխատանքների շնորհիվ քաղաքի թաղամասերը հնարավոր կլինի կապել գլխավոր փողոցներին։

Իրականացրած աշխատանքների շնորհիվ «475»-րդ փողոցը արդեն բաց է հետիոտների և երթևեկության համար։

Ճանապարհների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն գարնան ամիսներին։

Այս մասին հայտնում է «dogubayazitgazetesi.com» լրատվական գործակալությունը։