ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Ինչպես անունը ենթադրում է, երկգլխանի արծիվը երկու տարբեր կողմեր նայող արծիվներ են։ Կա նաև արծիվների այնպիսի տարբերակ, որոնք պատկերված են մեկը մյուսի հետևից, որտեղ երևում է միայն հետևի արծվի գլուխը։
Երկգլխանի արծվի հնագույն պատկերները հասնում են մինչև հնագույն ժայռապատկերային արվեստ, հետագայում այն տեսնում ենք Շենգավիթյան խեցեղենի (մ․թ․ա․ 5-4-րդ հազարամյակներ), շումերական արվեստի, խեթական թագավորության, Վանի թագավորության շրջանների նյութերի (Շիվինի աստծո պատկերը, մ․թ․ա․ 9-7-րդ դարեր) և միջնադարյան Անի մայրաքաղաքի ճարտարապետությունում և զարդաքանդակնեում։
Հայ Արշակունիների, Մամիկոնյանների և Բագրատունիների դինաստիաների զինանշանի վրա պատկերված էր արծվով։ Արծվի գաղափարը տեսնում ենք նաև Արևմտյան Հայաստանի Դիրաբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի արևելյան պարսպի զարդաքանդակներում, որտեղ երկգլխանի արծիվը պատկերված է երկու առյուծների մեջտեղում։
Երկգլխանի արծիվը հայկական ակունքներ ունի։ Ըստ այդմ՝ «բյուզանդական զինանշանի երկգլխանի արծիվը բավար չէ պնդելու, որ հայկական տարբերակը հելլենիստական, բյուզանդական կամ մուսուլմանական մշակույթի ազդեցության է ենթարկվել»,- վիճարկում է Նիկողայոս Մառը՝ մատնացույց անելով Անիի երկգլխանի արծիվով զարդաքանդակները։
Ո՞րն է երկգլխանի արծվի խորհուրդը։ Այն տարբեր խորհուրդներ ունի, բայց հիմնականում արտահայտում է իշխանություն, ազնվություն, երկնային զորություն, ինչպես նաև խորհրդանշում է Արեգակը:
Դեպի դուրս տարածված թևերը պաշտպանության նշան են, սուր ճանկերը խորհրդանշում են չարքերի դեմ մշտական պայքարը, մինչդեռ գլուխը խորհրդանշում է միայն իշխանություն։ Սրանից բացի, արծիվները միշտ ասոցացվում են ուժի, քաջության, բարոյականության և իմաստության հետ։
Ինչ վերաբերվում է ինքնին երկգլխանի արծվին, ապա այն արտահայտում է լեզվի, պատմության և ժամանակի գերակայությունը։ Բացի այդ, այն ներկայացնում է երկու հակադիր ուժերի, երկու պաշտպանների հավերժական փոխակերպումը և մարդկության արարման չհնացող ճշմարտությունը։ Այս իմաստով, երկգլխանի արծիվը վերաբերվում է Վահագնի ծնունդին և նրա երկակի էությանը։ Նա աստծո որդի էր և միաժամանակ մարդ արարած, ով ամուսնացած էր Աստղիկ դիցուհու հետ։
Այս ընտանեկան միավորումը կնոջ և տղամարդու միավորման արխաիկ խորհրդանիշն է, հպարտ թռչունի օգնությամբ երկինք համբարձվելու, մեռնելու և հարություն առնելու գաղափարն է, ժամանակի և հավերժության, դրախտի և դժոխքի, երիտասարդության և ծերության խորհրդանիշն է։ Երկգլխանի արծիվը և հակադիր կողմերի միավորումը ներկայացնում է արծվի պես վեհ, անվախ և ազնիվ դառնալու հոգևոր զարգացման ճանապարհը։
Երկգլխանի արծիվ
Երկգլխանի արծիվ. Սբ․ Էջմիածնի խորհրդանիշը | Ճանկռող արծիվ, Բարձրաքաշ, Դսեղի Սուրբ Գրիգորի վանք, Հայաստան | Երկգլխանի արծիվ Արևի խորհրդանիշի տակ, Էրզրում, Պատմական Հայաստան, 1310թ․ | Էրզրում, Պատմական Հայաստան |
Երկգլխանի արծիվ երկու առյուծների մեջտեղում․ Դիարբեքիր, Պատմական Հայաստան | Դիարբեքիրի պարիսպներ | Երկգլխանի թագազարդ արծվի պատկեր․ Գանձասար, Արցախ, 13-րդ դար | Երկգլխանի թագազարդ արծվի պատկեր․ Գանձասար, Արցախ, 13-րդ դար |
Կոստանդնուպոլսի Պատրիարքարանի երկգլխանի արծիվ՝ հիմնված բյուզանդական կայսրության նշանի վրա․ ձախ արծվի գլուխը խորհրդանշում է Հռոմը, աջինը՝ Կոնստանդնուպոլիսը | Հունական Միստրայի երկգլխանի արծիվը, որը մատնանշում է, թե որտեղ է թագադրվել Բյուզանդական վերջին կայսր Կոնստանտին XI-ը։ | Սելջուկ-թուրքերի խորհրդանիշը |
Ռուսական արծիվը, 1472թ․ |
Խեթական երկգլխանի արծիվը |
Աղբյուրը՝ allinnet.info