Ադրբեջանն ապամոնտաժել է Շառլ Ազնավուրի հուշարձանը

  • by Western Armenia, 29 Փետրվարի, 2024 in Մշակույթ
45 դիտում

Արցախի՝  մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդն ահազանգում է հերթական վանդալիզմի մասին:

«Ադրբեջանի վարչախումբն ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար՝ Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շառլ Ազնավուրի հուշարձանը, որը կանգնեցվել է անվանի երգչի 100-ամյակի կապակցությամբ ՝ 2022 թվականին։

Ստորև՝ լուսանկարներում, Շառլ Ազնավուրի հուշարձանը և այդ նույն վայրն են ՝ այս տավա հունվար ամսին հրապարակված տեսանյութում: Ավելի վաղ ապամոնտաժվել են գրող Հակոբ Հակոբյանի, ազգային բարերար՝ Ալեք Մանուկյանի, ռուսական համայնավար առաջնորդ՝ Ալեքսանդր Մյասնիկյանի, սովետական զինվորականներ Ադմիրալ Իսակովի, Անատոլի Զինևիչի, Քրիստաֆոր Իվանյանի և այլոց հուշարձանները: Ապամոնտաժվել է նաեւ Արցախի Հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը՝ Ստեփանակերտի նույնանուն պուրակում: Համացանցում հրապարակվող նյութերից տեղեկանում ենք նաև, որ վանդալիզմի են ենթարկվում արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանները»,- ասված է գրառման մեջ: