Ակսել Բակունց․ նշվում է մեծ գրողի 125-ամյակը

  • by Western Armenia, 13 Հունիսի, 2024 in Մշակույթ
45 դիտում

Մեծանուն գրող, անվանի արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակի առթիվ մի խումբ գրողներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել գրողի հուշակոթողի մոտ։ Այն տեղադրված է Երևանում՝ այն տան առաջ, որտեղ 1927 թվականից մինչև 1936 թվականը ապրել և ստեղծագործել է Ակսել Բակունցը: 

Բակունցի գործերը բեմադրվում են, նկարահանվում են, վերարծարծվում է գրական տեքստը, բայց վերընթերցումն ու խոսքը շատ կարևոր են մեր օրերում: Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանն Ակսել Բակունցին համարում է 20-րդ դարի հարուստ գրական ժառանգության թողած գրող, հզոր հեղինակ: 

Բակունցի 125-ամյակը կնշանավորվի բազմաթիվ այլ միջոցառումներով։ Տեղի կունենան Arloopa հավելվածով Ասլամազյանի «Բակունցի և մոր դիմանկարի» անիմացիայի և «Սյունյաց երկիր» թերթի՝ Ակսել Բակունցին նվիրված հատուկ համարի շնորհանդեսները: