Արցախում հայոց մշակութային ժառանգությունը վտանգված է, Բաքուն ոչնչացնում է այն, ծանուցում է Ավստրիայի կաթոլիկական գործակալությունը՝ հղում անելով Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր հայագետ Յասմին Դում- Թրագութին:
Հայագետի հետ այդ թեմայով հարցազրույց է հրապարակվել Վիեննայի եկեղեցական թերթում։
Դում-Թրագութի դիտարկմամբ, «խաղաղ ժամանակ արդեն Բաքուն ոչնչացրել է 28,000 հայկական մշակութային կոթող, իսկ թե հիմա ի՞նչ է կատարվում Արցախում, հստակ չգիտենք, արտոնություն չկա այնտեղ մուտք գործելու, արբանյակային լուսանկարներն են փոխանցում»:
Դում-Թրագութն ընդգծում է, որ Արցախի մշակութային ժառանգությունը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն որպես քրիստոնեական վկայություն, այլեւ՝ համաշխարհային մշակութային արժեք:
