Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է

  • by Western Armenia, 18 Մայիսի, 2024 in Մշակույթ
35 դիտում

2024 թվականի ապրիլ ամսվա արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտեց, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին:

Նախքան ավերումը, եկեղեցին ամբողջությամբ ծածկվել էր տախտակամածներով և ծածկերով:

Ներկայումս ոչնչացման վտանգի տակ է Աղավնո բնակավայրի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը կառուցվել էր 2002 թվականին: Ադրբեջանական սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ եկեղեցին, ինչպես որ Բերձորի սուրբ Համբարձումն էր, ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ: Դա երևում է այս տարվա փետրվարի վերջերին ներբեռնված տեսանյութից։ Հաշվի առնելով Բերձորի եկեղեցու նախադեպը, նույն ճակատագիրը սպառնում է նաև Աղավնոյի եկեղեցուն: