Աղավնոյի կոթողները կանգնեցվել են Եռաբլրում

  • by Western Armenia, 27 Դեկտեմբերի, 2023 in Մշակույթ
188 դիտում

Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղադրվել են Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղից տեղափոխված ժամանակակից խաչքարը և հուշատախտակները ։ Նշենք, որ դրանք տարհանվել են 2022 թվականի օգոստոս ամսին, այն բանից հետո, երբ Արևելյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Բերձոր քաղաքն ու հարակից Աղավնո և Ներքին Սուս գյուղերն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ժամանակակից խաչքարը գտնվում էր Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցու կողքին, որը, համաձայն վրայի արձանագրության, տեղադրվել էր Ռեջեքեյան Վահրամի և Էրմանսի հիշատակին: Եկեղեցուն կից էր գտնվում նաև հարակից տարածքների ինքնապաշտպանության և ազատագրման համար մղված մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը: Այն կազմված է չորս քարե սալիկներից, որոնց վերին հատվածում փորագրված է «Նրանք հավերժ մեզ հետ են», ներքևի հատվածում՝ զոհված ազատամարտիկների անունները։

Եվ վերջում Western Armenia Tv-ին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ այսօր Փարիզի ժամանակով 19։00-ին, Երևանի ժամանակով 22։00-ին տեղի է ունենալու  Zoom հանդիպում, որի ընթացքում Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կամփոփեն 2023 թվականը։