ԱՄՆ-ում փաստորեն սպասում էին Արեւելյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին

  • by Western Armenia, 11 Հունիսի, 2024 in Մշակույթ
34 դիտում

ԱՄՆ-ում Արեւելյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին, պարզվում է, ունկնդիրը մեծ ոգևորությամբ է սպասում։ Հունիսի 29-ի նվագախմբի համերգի բոլոր տոմսերը սպառվել են։

Նշեմ՝ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունիսի 26-ից 29-ը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Ամերիկյան երեք ամենահեղինակավոր համերգասրահներում կհնչի բացառապես Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը։