Արեւելյան Հայաստանի Կառավարությունը 5 մլն 700 հազար դրամ կհատկացնի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակման համար: Որոշումն ընդունվել էկառավարության նիստի ժամանակ։
Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքը կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում:
Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Արեւելայն Հայաստանի անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում: Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 հազար այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ 800 հազարից մինչեւ 1միլիոն մարդ տեղեկացված կլինի ցուցահանդեսի մասին:
