Հոկտեմբերի 13-ին «Զանգակ» գրատանը ներկայացվել է իտալահայ գրող Անթոնիա Արսլանի «Մշո գիրքը» վիպակի արևմտահայերեն թարգմանությունը՝ Վարդան Մատթեոսյանի թարգմանությամբ։ Գիրքը լույս է տեսել 2025 թվականին՝ Ազգային առաջնորդարանի «Սիս» հրատարակչության կողմից։
Միջոցառման ընթացքում Անթոնիա Արսլանը ներկայացրել է գրքի պատմությունը, իսկ գրող Վահան Զանոյանն ու լրագրող Ռուբեն Ճանպազյանը հատվածներ են ընթերցել։
Վիպակը ներկայացնում է 1915 թվականի Հայերի ցեղասպանության օրերին հայկական ամենամեծ ձեռագրերից մեկի՝ «Մշո ճառընտիր»-ի փրկության պատմությունը։
