Աշխարհի առաջին քարանձավային եկեղեցին գտնվում է Արևմտյան Հայաստանի Կիլիկիայի տարածքում 

  • by Western Armenia, 26 Փետրվարի, 2022 in Հասարակություն
232 դիտում

Արևմտյան Հայաստանի Կիլիկիայի Հաթայ քաղաքում գտնվող Սուրբ Պետրոս եկեղեցին, որը հայտնի է որպես աշխարհի «առաջին» քարանձավային եկեղեցի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցուցակում ընդգրկվելուց հետո 

վերականգնվել և բարեկարգվել է։ 

Մոտ 10 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող եկեղեցին պահպանում է զբոսաշրջային գրավիչ վայր լինելու իր առանձնահատկությունը՝ շնորհիվ քայլարշավի արահետների, հանգստի գոտիների, սրճարանների և խորհրդատվական գրասենյակների։

Մեր թվարկության 30-ական թվականներին այստեղ գաղտնի հավաքվում էին Հիսուսի հավատացյալները,  այնուհետև,  ժայռերի մեջ փորված քարանձավում  կառուցվեց Սուրբ Պետրոս եկեղեցին, որը 1963 թվականին Վատիկանից հետո  հռչակեց  քրիստոնյաների ուխտատեղի։ Եկեղեցին հյուրընկալում է բոլոր նրանց,  ովքեր ամեն տարի հունիսի 29-ին ցանկանում են իրականացնել  ուխտագնացություն:

Սիրելի հայրենակիցներ, դուք էլ կարող եք այցելել այս սրբավայրը, որը գտնվում է Արևմտյան Հայաստանի հեքիաթային վայրերից մեկում՝ Կիլիկիայում։