«Արամ Խաչատրյան» համերգասրահում բացվեց Khachaturian Rooftop-ը

  • by Editbeglari, 31 Հուլիսի, 2026 in Լուրեր
117 դիտում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Երևան գալա» բացառիկ համերգով հանդիսավոր կերպով բացեց «Արամ Խաչատրյան» համերգասրահի նոր բացօթյա հարթակը՝ Khachaturian Rooftop-ը։

Մայրամուտի գեղեցիկ ֆոնին հնչեցին Երևանի մասին սիրված երգերը՝ ստանալով նոր սիմֆոնիկ մեկնաբանություն։ Համերգը ղեկավարեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և դիրիժոր Յարոսլավ Բիչկովը։ Երեկոյին մասնակցեցին նաև հայտնի հայ կատարողներ, իսկ հատուկ հյուրն էր օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը։

Նոր բացօթյա հարթակը նախատեսված է դառնալու համերգասրահի մշակութային կյանքի կարևոր կենտրոններից մեկը՝ հյուրընկալելով տարբեր երաժշտական և մշակութային միջոցառումներ։