Արշավախումբը հայտնաբերել է մի քանի նոր հուշարձան, որոնցից է Հալիձոր գյուղի նորահայտ քարայրը

  • by Western Armenia, 04 Հուլիսի, 2024 in Մշակույթ
33 դիտում

2024 թվականի հունիսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը համաձայն առաջադրանքի, ուսումնասիրություններ է կատարել  Սյունիքի մարզի Սվարանց, Տանձատափ, Հալիձոր, Հարժիս, Տաթև գյուղերում։ 

Հորդառատ անձրևներով ուղեկցվող դաշտային աշխատանքների արդյունքում արշավախումբը հայտնաբերել է մի քանի  նոր հուշարձան, որոնցից է Հալիձոր գյուղի նորահայտ քարայրը, և կազմվել են դրանց պահպանական գոտիների նախագծերը։