Արվեստը Արևմտյան Հայաստանում․որմնանկարչություն

  • by Western Armenia, 23 Փետրվարի, 2022 in Մշակույթ
303 դիտում

Հայաստանում մեզ հայտնի ամենահին որմնանկարչության օրինակները պատկանում են ուրարտական դարաշրջանին: Դրանք մասնավորապես Էրեբունիի պալատի (մ. թ. ա. VII դ.) որմնանկարներն են: Որմնանկարչությունն առավել զարգացում է ապրել միջին դարերի Հայաստանում: Սկսած IV դարից հայկական եկեղեցիները հարդարվել են որմնանկարներով: 

Հայկական որմնանկարչության զարգացումը սերտորեն կապված է եղել պատմաքաղաքական ընդհանուր իրադրության հետ. վերելքի շրջանները համընկել են երկրի համեմատաբար բարեկեցիկ ժամանակներին։ Որմնանկարչությունը Հայաստանում շարունակվել է կիրառվել նաև ուշ շրջանում (XVII- XIX դդ.): Նշանակալից է եղել Հովնաթանյան ընտանիքի դերը։