Արցախը նորից պիտի երգի…Շուշիի «Վարանդա» երգչախումբը վերսկսում է իր գործունեությունը

  • by Editbeglari, 15 Հուլիսի, 2024 in Լուրեր
353 դիտում

Պատմական Արցախի անկումից հետո Շուշիի «Վարանդա» մանկակապատանեկան, երիտասարդական պետական երգչախումբը վերսկսում է իր գործունեությունը Արեւելյան Հայաստանում «Արցախը նորից պիտի երգի» խորագրով։

Նշենք, որ Շուշիի այս երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին լիբանանահայ երաժիշտ Զաքար Քեշիշյանի կողմից։ Երգչախումբն իր ստեղծագործական գործունեությունը շարունակել է երեք՝ մանկական, պատանեկան և երիտասարդական կազմերով։ 

Երգչախմբի առաջին համերգը տեղի է ունեցել Շուշիում, այնուհետև Երևանում՝ 1993 թվականին։ Հիմնադրման օրվանից բազմաթիվ համերգներով ելեւյթներ են ունեցել Արցախի տարբեր շրջաններում, զորամասերում, դպրոցներում, Արեւելյան Հայաստանում և Լիբանանի Համազգայինի «Կարկաչ» մանկապատանեկան և «Այգ» երիտասարդական երգչախմբերի հետ։ 

Երգչախումբը պատրաստել է երեք տասնյակից ավելի երգեր, որոքն կատարել են թե՛ հայ, թե՛ օտար դասական, ժամանակակից ու ժողովրդային ավելի կան 500 խմբերգեր։

2012 թվականին՝ երգչախմբի 20-ամյակի առթիվ, պատրաստվել է ստեղծագործական տարեգրության մասին պատմող Հրաչ Թոքաթլյանի «Երգող ամառներ» վավերագրական ֆիլմը։