Արցախից տեղահանված արվեստագետները ելույթ կունենան ստեղծարար ոլորտի ցուցահանդեսին

  • by Western Armenia, 19 Ապրիլի, 2024 in Մշակույթ
49 դիտում

ՆՓԱԿ-ում ապրիլի 20-ին ժամը 19:00-ին կկայանա ժամանակակից հայկական և ժողովրդական երաժշտության երեկո՝ կենդանի համերգային ծրագրով: Համերգի կարևոր մաս են կազմում Արցախից տեղահանված արվեստագետները, ովքեր կմիանան ներկայացնելու հայկական երաժշտարվեստի արդի պատկերն ու գեղարվեստական զարգացման հեռանկարները: Համերգի մուտքն ազատ է:

Ելույթներով հանդես կգան թառահար և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը , Տիեզերք խումբը, երգչուհի Մարբին, «Մենք ենք, մեր սարերը» արցախյան երգի-պարի համույթը և երիտասարդ քամանչահար Աշ Ղազարը:Համերգին զուգահեռ ընթանալու է «Տվյալներից անդին» ցուցահանդեսը՝ ութ արվեստագետների ու արվեստագետների խմբերի մասնակցությամբ:Համերգի գեղարվեստական և կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Օբերտոն երաժշտական ընկերությունը: Համերգը կազմակերպվել է ՀԲԸՄ-ի «Կատապուլտ» ստեղծագործական աքսելերացիոն ծրագրի «Տվյալներից անդին» ցուցահանդեսի և սեմինարների ծրագրի շրջանակում, որը երկամյա հետազոտական ջանքերի վերջնարդյունքն է՝ ուղղված Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությանը: