Արցախից բռնի տեղահանվելուց հետո «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը, գեղարվեստական ղեկավար Գայանե Հարությունյանի ջանքերով և «Դիալոգ» կազմակերպության աջակցությամբ, վերսկսել է իր գործունեությունը Երևանում։
4-16 տարեկան երեխաները շարունակում են երգի ու պարի միջոցով պահպանել արցախյան մշակութային ժառանգությունը։ Համույթի հերթական՝ վեցերորդ համերգը տեղի է ունեցել Երևանի տիկնիկային թատրոնում՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին։
Համույթի մեծագույն երազանքն է մի օր կրկին բեմ բարձրանալ հայրենի Ստեփանակերտում՝ իրենց ծննդավայրում։
