«Արցախ» ջազ նվագախումբն իր ստեղծման 20-ամյակը նշում է երևանյան համերգով

  • by Western Armenia, 11 Ապրիլի, 2024 in Մշակույթ
44 դիտում

«Արցախ» ջազ նվագախումբն իր ստեղծման 20-ամյակը նշում է երևանյան համերգով:  Արցախցի երաժիշտների թիմին միացել են երևանցի լեգենդար մշակութային գործիչները:

Տեղեկացնում ենք, որ Արցախի պետական ջազ նվագախումբը 2021 թ-ից ղեկավարում է երևանաբնակ շեփորահար Տիգրան Սուչյանը, և նվագախումբը ներկայիս կազմով իր գործունեությունը չի դադարեցրել նույնիսկ Արցախի օկուպացումից հետո։ 

 Արցախում ջազային նվագախումբը կազմավորվել է 2003 թվականին, երբ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրեն Լիրա Քոչարյանն առաջարկել է շեփորահար, գործիքավորող Դավիթ Ասցատուրյանին` ուսումնարանի բազայի հիման վրա ստեղծել ջազային նվագախումբ։ 

Ասցատուրյանն այս միտքն առաջարկել է դաշնակահար Տիգրան Լալայանին` համատեղ ուժերով կազմավորելու նվագախումբը, որն ի վերջո հիմնադրվել է տարբեր երաժիշտների և ոչ` երաժիշտների աջակցությամբ։

Հետագայում` արդեն 2005 թվականին, նվագախումբը ստացել է պետական կարգավիճակ` որպես «Արցախի պետական ջազ նվագախումբ», որի տնօրենն այն ժամանակ նշանակվել է դաշնակահար Տիգրան Լալայանը։