Կոստանդնուպոլսում բնակվող հայ երգչուհի Սիբիլը և ամերիկահայ դերասան, ռեժիսոր ու պրոդյուսեր Մայքլ Գորջյանը համագործակցել են նոր երաժշտական նախագծում՝ «Arevin Mod» («Արևին մոտ») երգի տեսահոլովակում։ Նոր աշխատանքը միավորում է երաժշտությունն ու կինոն՝ պատմողական ոճով ներկայացնելով ստեղծագործական գաղափարը։
Երգչուհու խոսքով՝ նա ծնվել և մեծացել է Կոստանդնուպոլսում ՝ ընտանիքում, որի արմատները հասնում են Սեբաստիա և Տոկատ։ Երաժշտության հանդեպ սերը ձևավորվել է դեռ մանկուց, երբ սկսել է երգել եկեղեցական երգչախմբում։ Թեև նա երբեք չի ստացել մասնագիտական երաժշտական կրթություն, Սիբիլը նշում է, որ իր իսկական դպրոցը եղել է Վարդանանց երգչախումբը, որի հետ երկար տարիներ հանդես է եկել համերգներով թե՛ Արեւմտեան Հայաստանում , թե՛ արտերկրում։
Սիբիլի ամենամեծ երազանքներից մեկը սեփական ալբոմ ունենալն էր։ Նրա խոսքով՝ Արեւմտեան Հայաստանում այսօր հայերեն երգով ճանաչում ձեռք բերելը չափազանց դժվար էր, քանի որ այն օկւոպացված է Թուրքիայի կողմից, սակայն նա երբեք չի հրաժարվել իր նպատակներից։
«Ես միշտ հավատացել եմ իմ երազանքներին և շարունակել եմ աշխատել՝ անկախ դժվարություններից։ Նույնիսկ առանց մենեջերի՝ տարիների ընթացքում կարողացել եմ կառուցել իմ կարիերան՝ լավ մարդկանց աջակցության շնորհիվ»,— նշել է երգչուհին։
Նա ընդգծել է, որ իր համար կարևոր է յուրաքանչյուր նոր նախագիծ դարձնել նախորդից ավելի ուժեղ և յուրահատուկ։ «Ամեն անգամ փորձում եմ մեկ քայլ առաջ գնալ և ստեղծել արժեքավոր աշխատանք»,— ասել է Սիբիլը։
«Arevin Mod» տեսահոլովակը դարձել է երաժշտության և կինոյի հետաքրքիր համադրություն, որտեղ հայկական մշակութային ինքնությունը ներկայացվում է ժամանակակից ստեղծագործական ձևով։
