Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ 

  • by Western Armenia, 06 Հուլիսի, 2023 in Ժառանգություն
223 դիտում

Վավիլովը ճանապարհորդել է հինգ մայրցամանքներով՝ ուսումնասիրելով համաշխարհային սննդային էկոհամակարգը: Անվանելով այն «ամբողջ մարդկության համար առաքելություն»՝ նա իրականացրեց փորձեր գենետիկական բազմացման ուղղությամբ մեծացնելու համար ֆերմերային արդյունավետությունը: Ըստ Վավիլովի՝ բույսերի ծագման կենտրոններից մեկը հանդիսանում է հենց Հայաստանը: Նա նշում է, որ սարերում է իրականացվել բույսերի բնական ընտրությունը, և հենց այնտեղ էլ պահպանվել է նախնական տեսքը: Նույնիսկ Ռուսաստանում այդ ժամանակ ընթացող հեղափոխության, անարխիայի և սովի պայմաններում նրան հաջողվեց հասնել հաջողությունների այս ոլորտում: 

Շուտով 1925-1930թթ. Երևանին շրջապատող արևմտյան և hարավ արևմտյան շրջաններում Հայաստանի գյուղատնտեսական ինիստիտուտի պռոֆեսոր Մ.Գ. Թումանյանը բացահայտեց միահատիկ և երկհատիկ վայրի ցորենի բնօրրանը: Այս բացահայտման հետ մեկտեղ վայրի ցորենի որոնումներ իրականացնում էր Ա.Գ. Արարատյանը, որոնք նույնպես պսակվեցին հաջողությամբ: Իր բացահայտումը Թումանյանն առաջին անգամ խմբագրեց 1930թ, ինչը սենսացիա առաջացրեց և իր ուրույն տեղը գտավ Վավիլովի հետաքրքրության շրջանականերում: Երկար ժամանակ ցորենի բնօրրան համարվող Պաղեստինից բացի հայտնաբերվել են այլ վայրի ցորեններ, որոնք իրենց ուրույն տեղը պետք է գրավեին Վավիլովի պահեստում: Հետաքրքրվելով Թումանյանի հայտնագործությամբ՝ Վավիլովը որոշում է կազմակերպել հատուկ ճամփորդություն դեպի Հայաստան: Նիկոլայ Վավիլովը միանգամից արձագանքեց լուրերին և իր խմբով ուղևորվեց Երևան՝ Բաքվով, հետագայում տարածաշրջանում այլ վայրեր ուսումնասիրելու մտադրությամբ: Իր այցելության ընթացքում Վավիլովը հաստատեց իր համոզմունքը վայրի ցորենի վերաբերյալ և փաստեց, որ Հայաստանը համարվում է աշխարհի մշակաբույսերի բնօրրաններից մեկը: 

Վայրի ցորեն: Համաշխարահային մասշտաբով հաստատված է միայն չորս տեսակ վայրի ցորեն՝ ներքին հսկայական բազմազանությամբ՝

1. Ուրարտական վայրի ցորենը

2. Վայրի միահատիկ ցորեն

3. Արարատյան վայրի ցորեն

4. Սիրիա-պաղեստինյան վայրի երկհատիկ:

Այս տեսակներից Հայաստանում աճում են առաջին երեքը: