Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 18 Հուլիսի, 2023 in Ժառանգություն
71 դիտում

Հրաշք ներկանյութ տվող որդերի մասին առաջին հիշատակությունները պատկանում են դեռևս Մովսես Խորենացու և Ղազար Փարպեցու ժամանակներին։ Միջնադարյան պատմիչները իրենց աշխատություններում տվել են որդան կարմիրի նկարագրութունը։ Ղազար Փարպեցին իր պատմության մեջ այսպես է նկարագրում․ «Նաև զարմատս եղեգնասեր բուսոցն ոչ ընդունայն սնուցանէ յինքեան ամենաբաղձ դաշտն Այրարատոյ, այլ և ի նմանէ ծնեալ որդունս, ի զարդ կարմրատեսիլ գունոց, ընծայէ ոգտասիրացն շահս և շքեղութիւնս»։

Բացի հայ հեղինակներից, պահպանվել են նաև օտար պատմագիրների վկայությունները։ Արաբ պատմագիրները կարմրաորդի մասին գրել են․ «Հայերն ունեն մի շատ տարօրինակ միջատ, որը ոչ մի տեղ չկա՝ բացի Հայաստանից: Սա մի կարմիր միջատ է, որն  ապրում է հողում և հայտնվում է տարվա մեջ միայն տասը օր` վաղ առավոտյան, որի ընթացքում պետք է հասցնել հավաքել»։

Հռոմեացի պատմիչները նույնպես տեղեկացնում են, որ 275 թվին պարսից շահը Արեղիանոս կայսրին ծիրանագույն մի բանվածք է ուղարկում որպես ընծա, որի սքանչատեսիլ գույնն այնքան է զարմացնում ամեն բան տեսած կայսրին, որ անպայման ուզում է իմանալ դրա հայրենիքը, և նրան տեղեկացնում են, որ նման բան միայն Հայաստանում կա։ 

Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին «Որդան կարմիրի երկիր» արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։  Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկարաններ, որոնց կոչում էին արքայական։ Արաբները Արտաշատ քաղաքը կոչել են որդան կարմիրի քաղաք։