Բաքուն ավերել Է Շուշիի պատմական գերեզմանատան մի մասը

  • by Western Armenia, 23 Նոյեմբերի, 2023 in Մշակույթ
99 դիտում

Բաքուն  ոչնչացրել է Շուշիի հայկական պատմական գերեզմանոցի մի մասը։ Այս մասին X–ի միկրոբլոգում գրել է Կովկասյան ժառանգության պաշտպանության Caucasus Heritage Watch միջազգային կազմակերպությունը:

Նշվում է, որ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ը բուլդոզերները ճանապարհ են բացել «Երևանյան դարպասներ» կոչվող գերեզմանատնով: Այնտեղ կան 1802-1913 թվականների առնվազն 78 հայերեն գրերով տապանաքարեր։

Գերեզմանատունը գտնվում է խիտ անտառում և պարզ չէ, թե քանի տապանաքար է վնասվել: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք եղել են ամբողջ տարածքով մեկ:

Սա արդեն 5-րդ հայկական գերեզմանոցն է, որը ոչնչացվում է 2020 թվականի նոյեմբերից ի վեր։ Մինչ այդ ոչնչացվել էին Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի և Վազգենաշենի մերձակա գերեզմանատները։