Բերձորի եկեղեցին կվերածվի մզկիթի

  • by Western Armenia, 31 Հունվարի, 2024 in Մշակույթ
84 դիտում

Բաքվի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության ևս մեկ դրսևորման ապացույցներ են հասանելի դարձել։ Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի վերածելու դեռևս 2021 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։ Այժմ եկեղեցին շրջափակված է շինարարական քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։ Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով։