Գյումրիում կկայանա «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառում

  • by Editbeglari, 28 Մայիսի, 2026 in Լուրեր
116 դիտում

https://www.facebook.com/share/v/1Dra9Nr8aN

Մայիսի 31-ին Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի կունենա «ՄԵՆՔ ԿԱՆՔ» խորագրով մշակութային միջոցառումը, որը կմիավորի արցախյան մշակութային համույթներին և անհատ կատարողներին։

Հիշեցնենք, որ «Մենք կանք» կրթամշակութային մեծ համերգը առաջին անգամ կազմակերպվել էր 2026 թվականի հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և լայն արձագանք ստացել հանրության շրջանում։ Հանրային մեծ հետաքրքրության և դրական արձագանքների արդյունքում որոշում է կայացվել ծրագիրը դարձնել շարունակական՝ մեկնարկելով համայնքային մշակութային միջոցառումների շարքը։

Ծրագրի առաջին կանգառը կլինի Գյումրի քաղաքը։

Գյումրու Մարզամշակութային կենտրոն

 Մայիսի 31

 15։00-ից՝ ցուցահանդես

18։00՝ համերգ

 Մուտքն ազատ է։

Ծրագիրն իրականացվում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Երևանի ու Գյումրիի Փախստականների համայնքային խորհուրդների համագործակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։