Երեք օր, երեք քաղաք, երեք «ՖեստիՎառ». Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում մեկնարկում է երաժշտական փառատոնը

  • by Western Armenia, 22 Հուլիսի, 2023 in Մշակույթ
166 դիտում

«ՖեստիՎառ» երաժշտական փառատոնը, որն անցկացնում է Առաջին ալիքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կհյուրընկալվի Վանաձորում, Գավառում և Սիսիանում: Մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել տեղական արտադրանքը, այցելել քաղաքների թաքնված ու հայտնի անկյունները և վայելել համերգային ծրագիրը։«Փառատոնին մասնակցությամբ բացօթյա համերգով ավարտում ենք մեր համերգաշրջանը, որը հագեցած էր»,-նշում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:Ըստ նրա՝ փառատոնի ծրագիրն իսկապես հետաքրքիր է ու կրեատիվ՝ «Սիմֆոնիկ էստրադա»՝ Սոնա Ռուբենյան և Իվետա Մուկուչյան, «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»՝ Ռոլանդ Գասպարյան և «Ռեինկարնացիա օրկեստրա»: Ըստ հեռուստաընկերության գործադիր տնօրենի՝ շատ կարևոր է փառատոնի  ազդեցությունը, որովհետև այդ օրերին Վանաձոր, Գավառ և Սիսիան կայցելեն մարդիկ, որոնք հնարավոր է՝ վերադառնան այնտեղ, ինչը կարող է նպաստել այդ քաղաքներում զբոսաշրջության զարգացմանը:Խոսելով «Հայաստան» կտավի մասին, նա ասում է՝ Սարյանի կտավն իրենց գրավել է նրանով, որ կտավում ներկայացված են Հայաստանի բոլոր լանդշաֆտները, այսինքն՝ սարեր, գետ, անտառներ, կա խնջույքի տեսարան: «Վառ գույները, որ Սարյանն օգտագործում է իր կտավներում, շատ գրավիչ են: Մեր փառատոնն էլ վառ գույների, ուրախության մասին է»,-եզրափակում է Մովսիսյանը: