Երևանում կանցկացվի էթնոերաժշտագիտության միջազգային հեղինակավոր սիմպոզիումը

  • by Editbeglari, 01 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
98 դիտում

Սեպտեմբերի 7–12-ը Երևանը կհյուրընկալի Ավանդական երաժշտության և պարի ավանդույթների միջազգային խորհրդի (ICTMD) «Երաժշտություն և փոքրամասնություններ» հետազոտական խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումը։

Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 90 մասնագետներ աշխարհի 35 երկրներից՝ ավելի քան 65 գիտական և կրթական հաստատություններից։ Ծրագիրը ներառում է գիտական նիստեր, աշխատարաններ, համերգներ և մշակութային միջոցառումներ։

Սիմպոզիումի կարևոր թեմաներից են ազգային և կրոնական փոքրամասնությունների մշակույթը, սփյուռքը, միգրացիան ու հարկադիր տեղահանությունը, մշակութային հիշողությունը և ինքնության պահպանությունը։

Հայաստանը միջոցառմանը կներկայանա նաև Արցախի երաժշտական ժառանգությամբ։ Բացման համերգին արցախցի կույր երգիչ Մարատ Հարությունյանը կկատարի Արցախի հորովելը՝ միաժամանակ ներկայացնելով տեղահանված արցախահայության մշակութային ժառանգությունը։

Ծրագրում ընդգրկված են նաև Կոմիտասի ստեղծագործությունները, հայկական համայնքների մշակույթը, ներառական արվեստը և Հայաստանի երաժշտական ավանդույթները։

Սիմպոզիումը կարևոր հնարավորություն է հայկական երաժշտագիտությունը միջազգային հարթակում առավել տեսանելի դարձնելու և Արցախի ու հայկական մշակութային ժառանգության մասին միջազգային մասնագիտական շրջանակներում խոսելու համար։