Երևանում հայտնաբերվել է ՄԹԱ 8 րդ դարի հրաշալիք Ուրարտական դամբարան 

  • by Western Armenia, 25 Փետրվարի, 2022 in Հասարակություն
189 դիտում

Երևանում հայտնաբերված դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարին: Բիայնական դամբարանը կառուցված է եղել հին և մեծ դամբարանադաշտում։ Ներկայումս կառույցի պատերը կրում են ժամանակին այնտեղ գործած արդյունաբերական ձեռնարկության թափոնների հետքերը․ գործարանից դեպի դամբարան է արտահոսել նավթի, բենզինի և յուղի խառնուրդ:

Պեղումների արդյունքում արևմտյան պատի որմնախորշերում հայտնաբերվել են մեկական աճյունասափոր՝ լցված մարդու, կենդանիների և թռչունների մանրացված ոսկորներով։ Արևելյան որմնախորշում եղել է ցլի գլխի արձանիկներով մեծ կավանոթ և մի թաս, որի հատակին պահպանված էր նապաստակի պատկերով դրոշմ։ Դամբարանի հյուսիսարևելյան անկյունում գտնվել են մի քանի մեծ ու փոքր թասեր, սափոր ու ճրագ: