Երևանում ներկայացվեց «Արցախյան մշակույթի թվային տունը»

  • by Editbeglari, 17 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
148 դիտում

Երևանում ներկայացվել է «Արցախյան մշակույթի թվային տուն»՝ artsakhian.org հարթակը, որի նպատակն է հավաքագրել, պահպանել և հանրայնացնել Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը։

Հարթակը ստեղծվել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ։ Այն ներառում է Արցախի բանահյուսությունը, բարբառը, երգն ու երաժշտությունը, ծեսերն ու տոները, ավանդական գիտելիքներն ու արհեստները։

Հարթակը նաև թվային շտեմարան է՝ գրադարանով, տեսադարանով, պատկերադարանով, ձայնադարանով և բառարանով։ Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ նախագիծը նպատակ ունի Արցախի մշակույթը ներկայացնել ոչ միայն որպես անցյալի ժառանգություն, այլև որպես կենդանի մշակույթ, որը շարունակում է պահպանվել և փոխանցվել։