Երևանում տեղի է ունեցել «Ուրարտու․ Մոռացված թագավորություն» պատմական ֆիլմի պրեմիերան

  • by Western Armenia, 14 Փետրվարի, 2023 in Մշակույթ
237 դիտում

«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ուրարտու. Մոռացված թագավորություն» պատմական փաստագրական դրամա ժանրում նկարահանված առաջին լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմի ռեժիսորն է Վագա Վարդանյանը։

Սա առաջին ֆիլմն է՝ նվիրված Հայաստանի հնագույն պատմությանը։

Ֆիլմը նկարահանվել է «HAYASA» և «PARA TV» ստուդիաների կողմից: Ֆիլմի առաջին մասը ցուցադրվել է նաև իսպանական RTVE հեռուստաալիքի եթերում։

Պատմական արժեք ունեցող ֆիլմը նկարահանվել է Հայաստանում՝ Արարատյան դաշտում և ուրարտական քաղաքների տարածքներում: Ֆիլմի ստեղծման աշխատանքներին ներգրավված են եղել նաև պատմաբաններ, հնագետներ: Նրանց շարքում են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Միխայիլ Պիոտրովսկին՝ Էրմիտաժից, Իրվինգ Ֆինկելը՝ Բրիտանական թանգարանից:

Փաստավավերագրական ֆիլմում հայտնի պատմաբանները և գիտնականները ներկայացնում են կարևոր և հիշատակման արժանի փաստեր, որոնք ևս մեկ անգամ ամրագրում են հայկական պետության և պետականության թողած դարավոր մշակութային ու պատմական արժեքի մասին։

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական խմբին նման արժեք ստեղծելու և հանրությանը ներկայացնելու համար, անչափ կարևոր է պատմական փաստերը վեր հանել ներկայիս տեխնելեգիաների միջոցով, քանզի դրանք ամեն վայրկյան փորձվում են կեղծվել մեր թշնամիների կողմից։