«Զարցանց»․ արևմտահայերենը զարգացնելու նոր առցանց հարթակ

  • by Editbeglari, 15 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
126 դիտում

Սեպտեմբերի 20-ից մեկնարկում է «Զարցանց»՝ արևմտահայերենով նոր առցանց ծրագիր, որը նախատեսված է 3 տարեկանից սկսած երեխաների, պատանիների և մեծահասակների համար։

Ծրագրի մասնակիցները խմբային աշխատարանների միջոցով հնարավորություն կունենան արևմտահայերենով խոսելու, կարդալու, գրելու, երգելու, խաղալու, ստեղծագործելու և մտքեր փոխանակելու։ Շաբաթական 3-5 ժամ նրանք հնարավորություն կունենան լեզուն կիրառելու բնական և ջերմ միջավայրում։

«Զարցանցը» հասանելի է ինչպես սկսնակներին և արդեն հայերեն խոսողներին, այնպես էլ կարդալ-գրել սովորել ցանկացողներին ու լեզուն ավելի հաճախ կիրառելու հնարավորություն փնտրողներին։

Ծրագիրը ստեղծվել է «Զարմանազան» ամառային ծրագրի առցանց փորձառության հիման վրա։ Այն «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության նախաձեռնությունն է և կազմակերպվում է Լիոնի «Հազար ու մէկ աշխարհ» ընկերակցության կողմից։