Թանգարանների միջազգային օրվա  առթիվ Արցախում  մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն

  • by Western Armenia, 18 Մայիսի, 2023 in Մշակույթ
251 դիտում

Մայիսի 18-ին և 20-ին «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակներում Արցախում  մի շարք միջոցառումներ են նախատեսվում:

Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում մայիսի 18-ին՝  ժամը 12:00-ին,  Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում  նախատեսվում է «Արցախյան գորգերի առեղծվածը» խորագրով ցուցահանդես: Նույն օրը՝  ժամը 19:00-ին Ստեփանակերտում կկայանա  Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նոր հավաքածուի ցուցադրությունը:  Մայիսի 20-ին՝  ժամը 15:00-ին  կանցկացվի կարպետագործության դասընթաց:

Նախատեսվում են նաև Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանի կողմից «Թանգարանային արժեքների պահպանման խնդիրն աղետների ժամանակ» թեմայով դասախոսություն, Արցախի պետական երգչախմբի կատարմամբ համերգ, «Ասկերանի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով դասախոսություն, «Հայկական խաչքարերը որպես մեր ինքնության վկաներ» թեմայով  դասախոսություն Մարտունու պատմաերկրագիտական թանգարանում և տարբեր խորագրերով ցուցադրություններ։

 Արևմտյան Հայաստանի կառավարությունը իր զորակցությունն է հայտնում Արցախի բնիկներին, ովքեր այս օրերին գտնվելով դժվարին կացության մեջ, շարունակում են պայքարել և իրենց մշակույթը տարածել։