Թատերական ինստիտուտում օրը նշանավորվեց պարային ֆլեշմոբով

  • by Western Armenia, 30 Ապրիլի, 2024 in Մշակույթ
32 դիտում

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում էր Պարի միջազգային օրը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տոնը նշանավորվեց պարային ֆլեշմոբով: Նախաձեռնությունը Խորեոգրաֆիայի ամբիոնինն է:

Պարային ֆլեշմոբը նվիրված էր ԵԹԿՊԻ-ի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար,Արևմտյան Հայաստանի նվիրյալ զավակ, Արևելյան Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին: Ուսանողներին միացան նաև պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները՝ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանի գլխավորությամբ: