Թարգմանչաց տոնը՝ լույսի, գրի և ինքնության խորհուրդով

  • by WesternArmenia, 04 Նոյեմբերի, 2026 in Լուրեր
123 դիտում

Կոստանդնուպոլսի Թոփգաբու թաղամասի Սուրբ Նիկողայոս եկեղեցու «Իլքքան» սրահում մեծ շուքով նշվել է հայ ժողովրդի նվիրական տոներից՝ Թարգմանչաց տոնը՝ «Գրից դեպի ապագա» խորագրով։

Միջոցառման ընթացքում դպրոցի սաները հանդես են եկել ասմունքով, թատերական ներկայացումներով, պարային և երաժշտական կատարումներով՝ արժևորելով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Սուրբ Սահակ Պարթևի և նրանց աշակերտների թողած լուսավոր ժառանգությունը։

Հանդիսության ավարտին հյուրերին բաժանվել են աշակերտների պատրաստած հայկական զարդանախշերով և թռչնագրերով էջանիշներ։ Տոնակատարությունը ևս մեկ անգամ ընդգծել է հայ գրի ու լեզվի՝ ազգային ինքնության պահպանման և ապագա սերունդներին փոխանցման կարևորությունը։