Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է «MovieWeb»-ի լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում

  • by Western Armenia, 28 Դեկտեմբերի, 2023 in Մշակույթ
86 դիտում

«MovieWeb»-ի 2023 թվականի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում է ընդգրկվել ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու հավելում, որ ֆիլմը ստեղծվել է նաև պետական  ֆինանսական աջակցությամբ:

«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսորն ու սցենարիստն Իննա Սահակյանն է, պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայերի դեմ իրականացրած Ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: