Իտալիայում ՝«Մեր ժամանակների մշակութային ցեղասպանությունը. Նախիջևանի հայկական մշակույթի և պատմության ոչնչացումը» գրքի շնորհանդեսը

  • by Western Armenia, 30 Հունվարի, 2024 in Մշակույթ
91 դիտում

Հունվարի 23-ին Իտալիայի Պատգամավորների պալատի մամլո սրահում տեղի ունեցավ «Մեր ժամանակների մշակութային ցեղասպանությունը. Նախիջևանի  հայկական մշակույթի և պատմության ոչնչացումը»  խորագրով գրքի շնորհանդեսը։ 

Անտոնիա Արսլանի և Ալտո Ֆերարիի հեղինակած սույն հատորը լույս է տեսել Guerini e Associati հրատարակչության կողմից (Միլան, 2023)։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան գրող, գրքի խմբագիր Անտոնիա Արսլան, Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն, Վենետիկի Կա Ֆոսքարի համալսարանի դասախոս Ալտո Ֆերարին, Հռոմի Ռիսորջիմենտո կենտրոնական թանգարանի տնօրեն՝ Մարկո Փիցոն (Pizzo):