Իրանցիների ու հայերի մշակութային կապերը թևակոխել են նոր փուլ

  • by Western Armenia, 22 Մարտի, 2024 in Մշակույթ
29 դիտում

Հայերի ու իրանցիների մշակութային հարաբերությունները հաստատվել են հազարամյակների ընթացքում, սակայն ,վերջին երեսուն տարում այդ հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, նոր իմաստ և նշանակություն են ստացել փոխադարձ ճանաչողության շնորհիվ։ 

Իրանը հնագույն ժամանակներից հայերի համար ընդունվել է ՝ որպես հայրենիք, մի երկիր, որտեղ հայերն իրենց համարում են և՛ հայ, և՛ իրանցի, և, պահպանելով իրենց ինքնությունը, միահյուսվել են իրանական հասարակության հետ։ 

Մատենադարանում իրանահայ անվանի նկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված գիտաժողովում այդ կարծիքը հայտնեց  Արևելյան Հայաստանում ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք բարձր ենք գնահատում այս դերը և այն համարում ենք արժեքավոր սոցիալական կապիտալ իրանցի և հայ ժողովուրդների միջև բարեկամության խորացման համար։ Ո՛վ Հաֆեզ, եթե ցանկանում ես հասնել քո սիրեցյալին, պետք է խոնարհ լինես, առաքինի և կատարյալ մարդկանց առջև։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»,- եզրափակեց իր ողջույնի խոսքը Արևելյան Հայաստանում՝  Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։