ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի մասնաճյուղի Հայագիտական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանը հրատարակել է Մուսա լեռից Միացյալ Նահանգներ գաղթած հայերին նվիրված պատկերազարդ գիրք։
2026 թվականին Երևանում լույս տեսած 200 էջանոց հատորն ընդգրկում է հին լուսանկարներ և պատմական փաստաթղթեր՝ ներկայացնելով հայ գաղթականների ընտանիքները, հասարակական կյանքը, առևտուրը, Մուսա լեռան հերոսամարտը և կանանց ասեղնագործության ավանդույթները։
Հրատարակության նպատակն է պահպանել Մուսա լեռից գաղթած հայերի պատմական հիշողությունն ու մշակութային ժառանգությունը։
