Խարբերդում անցկացվել է հայկական ժողովրդական պարերի աշխատաժողով

  • by Editbeglari, 22 Հուլիսի, 2026 in Լուրեր
149 դիտում

https://www.facebook.com/reel/4358728824376587

Օկուպացված Արևմտյան Հայաստանի Խարբերդում կազմակերպվել է հայկական ժողովրդական պարերի աշխատաժողով, որի նպատակն էր վերակենդանացնել և հայրենի հողում վերականգնել հայկական մշակութային արմատները։

Մասնակիցներին ուսուցանվել են հայկական ավանդական պարեր՝ Գյովնդ, Թամզարա (ներառյալ Խարբերդի տարբերակը) և Մշո Քոչարի։

Աշխատաժողովի ընթացքում հնչել է նաև Խարբերդի «Թամզարա»-ն՝ Ջոն Բերբերյանի, Մալ Բարսամյանի, Բրյուս Գիգարջյանի և Ռոն Թութունջյանի կատարմամբ։

Միջոցառումն իրականացվել է ֆրանսիական YERKIR հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել, փոխանցել և պատմական հայրենիքում վերակենդանացնել հայկական ժողովրդական պարային ժառանգությունը։