Կարեն Մաթևոսյանը հրապարակել է բացառիկ լուսանկար

  • by Western Armenia, 09 Մարտի, 2024 in Մշակույթ
39 դիտում

Հայագետ  Կարեն Մաթևոսյանն իր  միկրոբլոգում հրապարակել է   բացառիկ լուսանկար՝ «Մշո ճառընտիրը», (հայերեն ամենամեծ ձեռագիրը), երկու մասերով  նկարված’ հենց Մշո Առաքելոց վանքում (երկու նշանավոր խաչքարերի դիմաց, որոնք հիմա գոյություն չունեն)։ 

Լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է ՝   «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» ` «Եղեռն եղեռնից հետո»    գրքում (վերցված է Սմբատ Տեր-Ավետիսյանի դիվանից, ժամանակը նշված է’ մոտավոր՝ 1900-1910-ական թթ.)։ Սակայն ձեռագրի առկայությունը, հավանաբար, նշում է նաև՝ 1915 թվականը։ Այդ ժամանակ թուրքերը կողոպտեցին վանքը, իսկ գերմանացիներն ավարի’ իրենց բաժինը կապեցին  (լուսանկարը գերմանացիներն են արել)։ Կողոպտված և Գերմանիա առաքվելիք գույքի մեջ էր նաև վանքի քանդակազարդ հայտնի դուռը։ 1916-ի ամռանը Բաղեշում (Բիթլիս) այս ամենն ընկավ հայ կամավորականների ձեռքը և հանձնվեց, հայկական հնությունները փրկելու նպատակով այդտեղ գտնվող, հնագետ Սմբատ Տեր-Ավետիսյանին։