Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Զրույցներ եղեգի հետ» ցուցադրության բացումը

  • by Western Armenia, 08 Ապրիլի, 2024 in Մշակույթ
38 դիտում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ցուցադրության բացումը:

Ցուցադրությունը հայկական և ֆրանսիական երաժշտարվեստում եղեգի գործածության, մասնավորապես` փողային նվագարանների պատրաստման մասին է։ Ցուցահանդեսում ներկայացվել են պատմական փաստեր եղեգի կիրառման վերաբերյալ՝ վերհանելով մի շարք հիմնախնդիրներ՝ կապված նվագարանագործ վարպետների արհեստի և երաժիշտ-կատարողների գործունեության հետ ինչպես Արևելյան Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում։ Միջոցառմանը ներկա է գտնվել Արևելյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյեն և այլք։ 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի խոսքով՝ այս ցուցահանդեսը ևս մեկ առիթ է անդրադառնալու հայ-ֆրանսիական դարավոր բաերկամությանը, մշակութային երկխոսությանը, երաժշտությանը, վարպետներին, Կոմիտասի կյանքում Ֆրանսիայի դերակատարությանը, նաև այդ ավանդույթի շարունակությանը։ «Այո, մենք ունենք խնդիր այդ ավանդույթները, որոնք վարպետները ստեղծել են, շարունակելու մեր մատաղ սերնդի միջոցով։ 

Դա ևս մեկ առիթ է սևեռելու բոլորի հայացքը դեպի երաժշտություն, դեպի այն պատրաստման եղանակին, ներկայացնելու, թե ինչպես են երաժշտությունը հավաքագրում, թե որ տեղանքներից են այն հավաքագրում և ինչ եղանակով է պատրաստվում երաժշտական գործիքները և ինչ ձևով են դրանք օգտագործվում մեր կյանքում: Ցուցահանդեսը տևելու է երեք ամիս և մինչև հունիս ամիսը բաց կլինի հանրության առջև»,- ասաց Կոստանդյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսի շրջանակներում կունենան դասախոսություններ և կրթական ծրագրեր։