
Հոկտեմբերի 18-ին Գլենդելի «Ալեքս» թատրոնում Կալիֆորնիայի Հայ երիտասարդաց միության «Կոմիտաս» երգչախումբն անցկացրել է ամենամյա համերգը՝ նշելով միության հիմնադրման 35-ամյակը և հայ երգահան Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը։
Միքայել Ավետիսյանի ղեկավարությամբ հնչել են երգահանի ստեղծագործություններն ու հայկական ժողովրդական երգեր՝ հայկական ժողովրդական նվագարանների նվագախմբի և «Լիլիա» պարախմբի մասնակցությամբ։
Համերգը ևս մեկ անգամ ընդգծել է ազգային երաժշտական ժառանգության պահպանման և այն սերունդներին փոխանցելու կարևորությունը։ Երեկոն ավարտվել է «Կիլիկիա» երգի համատեղ կատարմամբ։
