Հաղորդակցության նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ապատեղեկատվությունը, որը հաճախ օգտագործվում է հասարակական կարծիքը շրջելու համար, խնդիր է դարձել ամբողջ աշխարհում. Րաֆֆի Քորթոշյան

  • by Western Armenia, 18 Դեկտեմբերի, 2023 in Մշակույթ
78 դիտում

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ step1.am լրատվականի հետ զրույցում անդրադարձել է ՝ Շուշիի Գոհար աղայի վերին մզկիթի շուրջ ծավալված աղմուկին։ 

Քորթոշյանը նշել է, որ Մզկիթը կառուցվել է 1883-1884թթ․, ռուսական կայսրություն ժամակաշրջանում: Կրոնական պատկանելիությունը՝ շիա մահմեդականների: Հատկանշական է, որ օտարազգի հեղինակները տեղի մահմեդական բնակչությանը անվանել են Կովկասյան թաթարներ, մահմեդականներ, շիա մահմեդականներ, շիա պարսիկներ և այլ ազգության անվանում չկա: Մզկիթի ճարտարապետը Իրանի Ահար քաղաքում 1817 թ. ծնված Սաֆա Խանն է: Ճարտարապետական ոճը՝ իրանական իսլամական ճարտարապետության իսպահանյան դպրոցինը: Առկա արձանագրությունները գրված են  արաբերեն, որպես ղուրանի լեզու և պարսկերեն, որպես կրոնական ճյուղի լեզու: Ճարտարապետ Սաֆա Խանը ռուսական կայսրության ժամանակաշրջանում Արցախում կառուցել է մի շարք մզկիթներ: Իր թողած արձանագրություններում նշելով կառուցման թվականը, իր անունը՝ “կառուցող՝ ճարտարապետ քարբալայի Սաֆա Խան” և վայրը՝ “Ղարաբաղ”: Վերջինս միտումնավոր հաճախ ներկայացվում է որպես իր ծննդավայր, որը սակայն արաբերեն արձանագրության ոճից պարզ է, որ ծննդավայրը չէ: 

Քորթոշյանը անդրադառնելով  այն ապատեղեկատվությանը, որը տարածում է Բաքուն Շուշիի Վերին մզկիթի հետ կապված նշում է, որ Հաղորդակցության նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ապատեղեկատվությունը, որը հաճախ օգտագործվում է հասարակական կարծիքը շրջելու համար, խնդիր է դարձել ամբողջ աշխարհում:

«Ադրբեջանը նույնպես 30 տարի է, ինչ իրականացնում է նմանատիպ քաղաքականություն, երբ լայնորեն և պետական բարձր մակարդակով օգտագործում է ապատեղեկատվության ուժը՝ Արցախի ժողովրդի գոյության իրավունքի դեմ, իր բազմակողմ պայքարում։ Դեռ 1994-2014 թթ․ երբ մզկիթը անմխիթար վիճակում էր, կեղծ լուսանկարներով շահարկվում էր, որ հայերը, իբր սրբապղծում են մզկիթը: Իրականում այն ինչպես փաստում է կողքի  ցուցանակը, պահպանվում էր պետության կողմից։ Իսկ այդ կեղծ լուսանկարները օգտագործվել է անգամ մզկիթի վերանորոգումից տարիներ հետո: Ավելին ասեմ, մինարեն 1991-1992 թթ. ադրբեջանական զինուժի կողմից օգտագործվել էր որպես զինվորական հենակետ, որտեղ էլ տեղադրվել էր զինամթերքը վեր հանելու հարմարանք:

«Ավրորա» ֆորումի շրջանակներում «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Արցախի Հանրապետության հովանավորությամբ, 2014-2019 թթ. իրականացվեց Շուշիի Գոհար մզկիթի վերանորոգումը, որը կարծես դժգոհության ու բողոքի առիթ չպետք է տար, սակայն տեղի ունեցավ հակառակը։

Մզկիթի վերանորոգման հետ կապված իրադարձությունները վերածվեցին բազմամակարդակ ապատեղեկատվության շարունակական շղթայի։

Ադրբեջանը բողոքում էր, թե իբր  հայերը մզկիթը վերանորոգելով ցանկանում են փոխել իրականությունը՝ կեղծելով արձանագրությունները և փոխելով ճարտարապետական ոճը այն ներկայացնել որպես իրանական: Հետևաբար սա մեծ հարված է խաղաղության բանակցություններին: Անգամ Արցախի հայկական հուշարձանների պաշտպանության համար 2021 թ. կազմակերպված Վիեննայի գիտաժողովը չեղարկելու նպատակով, Ավստրիայում Ադրբեջանի դեսպանը գիտաժողովի կազմակերպիչներին նամակ էր հղել, որտեղ առկա էին կեղծ և ժամանակին չհամապատասխանող լուսանկարներ: Վերին Գոհար աղայի մզկիթի անվան տակ ներկայացվել էր այլ մզկիթի լուսանկար:

Ապատեղեկատվության մի նոր ալիք է բարձրացել Շուշին ադրբեջանական բանակի կողմից գրավվելուց հետո, երբ հայկական կողմի կատարած վերանորոգությունները սկսեցին վերագրվել Ադրբեջանին: 2021 թ. մայիսին պարզ դարձավ, որ ընդամենը ավելացվել է գորգը և մակերեսային այլ մի քանի մանրամասներ: Վերջիններս ներկայացնելով որպես հիմնական նորոգման աշխատանքներ: Անգամ երբ 2021 թ. հունիսին Էրդողանը Ալիևի հետ շրջում էր Շուշիում,  վերջինս հայկական կողմի կատարած 5 տարվա նորոգումները վերագրեց իրեն»:

Հարցին թե արդյո՞ք հայերի վերանորոգումը որևէ կերպ վնասել է մզկիթը։ Քորթոշյանը պատասխանել է, որ Վերանորոգումն ըստ իս իրականացվել է ճարտարապետությանն ու այդ հոգևոր կառույցի պահանջներին համահունչ, իրանական մասնագետների հետ խորհրդակցաբար ու որոշների մասնակցությամբ։ Ճարտարապետական ոճին վերաբերող ոչ մի փոփոխություն չի կատարվել: Ամրակայվել են շենքի քարե հատվածները, իսկ աղյուսե հատվածներում կատարվել են տեղային նորոգություններ, ինչպես նաև ամբողջացվել մինարեների վերնամասերը:  Հատկապես աղյուսե հատվածները և մինարեն նորոգվել են Իրանի Թավրիզ քաղաքից հրավիրված հմուտ վարպետների կողմից:

Փաստորեն, Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի համար Շուշիում հայերի կողմից կառուցված Վերին Գոհար Աղայի մզկիթը ոչ իրանական է, ոչ թաթարական, ոչ թուրքական, այն միանգամայն հայկական է և թույլ է տվել մահմեդական հայերին կատարել իրենց ծեսերը: