Համշենի քերականության շնորհանդես

  • by Western Armenia, 21 Մարտի, 2024 in Մշակույթ
28 դիտում

Գա­տըգյուղում՝ համ­շենցի­ների «Հա­տիկ» միու­թյունում տե­ղի ու­նե­ցավ Հու­րի­յե Շա­հինի համ­շենի բար­բա­ռի քե­րակա­նու­թյան և Մա­հիր Էոզ­քա­նի այդ նույն լե­զվի ինքնուրույն ուսուցման հա­մար հրատարկաված գրքերի գինեձոնը։

Եր­կու հե­ղինակ­նե­րը նախ ներկայացրին իրենց աշ­խա­տությունների  ընդհա­նուր հատկանիշները և ապա հա­ճելի երկխոսություն ունեցան հանդիսատեսի հետ։ 

Հայտնի էր, որ մին­չև մոտ ան­ցյալ համ­շենցի­ների մասին տի­րող տա­րակար­ծություննե­րը մե­ծամա­սամբ հա­սել էին որոշակի եզ­րա­կացու­թյան և այս մի­ջոցառ­ման ներկաների մոտ այդքան էլ հար­ցա­կան չէր իս­լա­մացած համ­շենցի­ների եր­բեմնի հայ ինքնու­թյունը։

Այս ան­գամ նրանք  գիտակցում էին, որ հա­մշենե­րեն կո­չված առօրյա խո­սակ­ցա­կան լե­զուն մի առան­ձին լե­զու չէր, այլ հա­յերենի մա­սամբ մո­ռացված բար­բառնե­րից մեկը, որ մե­կու­սացման պայ­մաննե­րում հաջողվել է առանց գիր ու գրականության պա­հպանել մինչ օրս։

Կար­ծի­քի փո­խանա­կումներ եղան համշեներենի հարատևության մասին։ Հայտնի է, որ բնօր­րա­նից հե­ռացու­մը սպառնում է  նաև մայրենի լե­զվի պահպանմանը։ Ան­շուշտ շատ վաղ է այս գի­տակ­ցումը զարգացնելը, քա­նի որ քա­ղաքա­կան դրդապատճառները ևս համ­շենցի­ների մոտ գո­յացրել են թուրքա­կան մի ազ­գայնա­կանու­թյուն, իսկ այդ ազգայնամոլական միջավայրում այդքան էլ հեշտ չէ  «հայ» կո­չու­մը պա­հպանելը։

Վեր­ջին հա­շվով ներ­կա­ները այս մի­ջոցա­ռու­մով առի­թը ու­նե­ցան իրենց հուզող զա­նազան նյութերի մասին թե՛ խոսելու, և թե նոր գիտելիքներ յուրացնելու առումով։