Համշեն․ պատմություն, երաժշտություն և պար՝ «Նարեկացի» արվեստի միությունում

  • by Editbeglari, 10 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
128 դիտում

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել Համշենի պատմական և մշակութային ժառանգությանը նվիրված մշակութային երեկո։

Պատմաբան Վազգեն Բարսեղյանը ներկայացրել է Համշենի ծագումը, պատմությունը, կենցաղն ու մշակույթը՝ անդրադառնալով նաև իր ուսումնասիրություններին և Համշեն կատարած այցելությունների ընթացքում ունեցած փորձառությանը։

Երեկոյի ընթացքում ներկայացվել են համշենական ավանդական երաժշտական գործիքները՝ քեմանին՝ քամանչայի համշենական տարբերակը, և պարկապզուկը։ Հնչել են նաև համշենական ժողովրդական եղանակներ՝ կենդանի կատարմամբ։

Միջոցառման երկրորդ հատվածը նվիրված էր համշենական պարարվեստին։ Տիգրան Մկրտչյանի ղեկավարությամբ «Ափ ափի» ավանդական երգի-պարի համույթը ներկայացրել է համշենական պարեր, այդ թվում՝ հանրությանը քիչ հայտնի պարային նմուշներ։

Մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն դիտելու, այլև սովորելու պարերը և միասին պարելու՝ քեմանիի ու պարկապզուկի կենդանի նվագակցությամբ։

Միջոցառման կազմակերպիչը «Ափ ափի» ավանդական երգի-պարի համույթն էր։