Հայագետը` ռուս հոգևորականի կողմից Արցախի վանքերն աղվանական ներակայացնելու մասին

  • by Western Armenia, 23 Հոկտեմբերի, 2023 in Մշակույթ
112 դիտում

Լրագրում Նարա Մարտիրոսյանը իր հոդվածում գրում է.

Բաքվի մամուլը կրկին լծվել է Արցախի հայկական միջնադարյան հոգևոր կենտրոններն իբրև աղվանական սրբատեղիներ ներկայացնելու գործին: Գանձասարի վանքը, Ամարասի վանքը և Դադիվանքը Բաքվի մշակույթի նախարարության կողմից, ինչպես նաև լրատվամիջոցներով օրերս ներկայացվեցին իբրև աղվանների ուխտատեղիներ: Բաքու թիվի հեռուստալիքով ներկայացված հաղորդման ժամանակ հայտարարվեց, որ ամբողջ աշխարհից գիտանականներն ու պատմաբանները հնարավորություն կստանան այցելելու և տեղում տեսնելու հայկական իբրև զեղծարարությունը: Հաղորդման ժամանակ նույնիսկ ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմական քարտուղար, վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովը հայտարարեց, թե Գանձասարը և Ամարասը Կովկասյան Ալբանիայի ճարտարապետության լավագույն օրինակներն են:

Հայագետ, մշակութաբան, ծնունդով Նախիջևանից Արգամ Այվազյանն անդրադառնալով Արցախում Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականությանը` նշեց, որ. “ Բաքուն օտար լեզուներով ու մեծ տպաքանակներով հրապարակում է հակագիտական ու հակահայկական բազմաթիվ ստեր և սփռում աշխարհով մեկ: Իսկ Արևելյան Հայաստանն այս առումով զրոյական աստիճանի վրա է”: Արգամ Այվազյանը հիշատակեց, որ դեռևս Խորհրդային իշխանության տարիներին էր Բաքուն կաշառում անձանց` կեղծիք տարածելու համար.“Օրինակ` ռուս գիտնական Իգոր Դիյակովը ժամանակին ռուսերենով հրատարակեց  “Մարաստանի պատմությունը” , որտեղ հստակորեն տեսակետ էր հայտնում իբր այսօրվա ադրբեջանցիները մարական պետության հետնորդներ են, սակայն իր մահվանից մի քանի տարի առաջ նույն գիտնականը գրեց, որ այդ գիրքը գրվել է Ադրբեջանի թելադրանքով: Պարզ է` կաշառվել է”,-մեկնաբանեց Արգամ Այվազյանը:

Արգամ Այվազյանը Արցախի այսօրվա իրավիճակը համեմատելով 2000-ականներին Նախիջևանի հետ, շեշտեց. “2002-2006թթ. 27000 հայկական հուշարձան է ավերվել Նախիջևանի տարածքում: Նախիջևանում քրիստոնեական դարաշրջանից միայն ռուսական եկեղեցին է մնացել, իսկ հայկական բոլոր եկեղեցիները, խաչքարերը վանդալիզմի են ենթարկվել Ադրբեջանի կողմից, որոշ եկեղեցիների փոխարեն էլ մզկիթներ են կառուցվել: Հայագետն ընդգծեց, որ ընդամնեը 27 հայկական խաչքար է հնարավոր եղել փրկել Նախիջևանից, որոնք ներկայացված են տարբեր վայրերում, այդ թվում Էրմիտաժում:

Արևմտյան Հայաստանի կառավարությունը տարբեր առիթներով  բազմիցս անդրադարձել է հայկական բարձրավանդակի պատմամշակութային արժեքների ոչնչացման՝ վանդալիզմի խնդիրներին: Ցավոք մեր հարևանները և առավել ևս զավթիչները՝ զուրկ լինելով սեփական մշակույթից , ոչ միայն ոչնչացնում են, այլ վարում են օտար մշակույթի՝ հիմնականում հայկական, որի տարածքն են յուրացրել, սեփականաշնորհելու քաղաքականություն: Արևմտյան Հայաստանը զուտ դիտողի դերում չի : Նախագահ Արմենակ Աբրահամյանը և հուշարձանագետ Սամվել Կարապետըանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան Նախիջևանի 5000 հայկական հուշարձանների և խաչքարերի ոչնչացման հարցով: Նրանք միակն էին, որ այդ հարցը դարձրեցին միջազգային քննարկման առարկա և իբրև վանդալիզմ իրականացնող կողմի՝ Բաքվի դեմ դատ հարուցեցին միջազգային դատարանում: