Հայազգի կոմպոզիտոր, պրոդյուսեր և բազմագործիք երաժիշտ Արի Բալուզյանը երաժշտություն է հեղինակել Նեյթան Ֆիլդերի և Լենս Օփենհայմի «You See Everything» վավերագրական ֆիլմի համար։
Ֆիլմը պատմում է Theranos ընկերության հիմնադիր Էլիզաբեթ Հոլմսի մասին, որը դատապարտվել է խարդախության համար։ Նախագծի մասին տեղեկությունները հայտնի են դարձել Telluride կինոփառատոնի ընթացքում, որտեղ ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել։
Արի Բալուզյանը նաև «Gabriels» սոուլ խմբի հիմնադիր անդամներից է։ Նա երաժշտություն է գրել մի շարք կինո- և հեռուստատեսային նախագծերի համար, այդ թվում՝ «Prime Time», «Atropia», «Giant» և «They Call Us Monsters» ֆիլմերի։
