Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանները այցելել են Մատենադարան

  • by Western Armenia, 11 Նոյեմբերի, 2023 in Մշակույթ
95 դիտում

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ Պետր Պիրունչիկին, Բոլատ Իմանբաևին, Պավել Չեպլակին։ Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։

Դիվանագիտական առաքելության առաջնորդները Մատենադարանի տնօրինության ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, եղել են Վերականգնման բաժնում և արխիվային վավերագրերի պահոցում։ Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը ողջունում է Արևելյան Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցը Մատենադարան: Մենք հատկարես կարևորում ենք այս այցը, հաշվի առնելով, որ յուրաքանչյու ազգ ունի իր ուրույն դիմագիծն ու անձնագիրը: Մատենադարանն այն տեղն է, ուր պահվում է մեր ազգի հոգևոր և նյութական մշակույթի առժեքների ամենամեծ հավաքածուն: Մշակույթը ցանկացած  ազգի ոչ միայն դիմագիծն է, այլև անձնագիրը: Հայ ազգը սկսած Արամազգից մինչ մեր օրերը մարդկային քաղաքակրթությանը թողել է անգնահատելի ժառանգություն:Ինչքան էլ թուրքական քոչվոր ցեղերը ցանկացել են ոչնչացնել այն, միևնույն է, հնարավոր չէ բնիկ ժողովրդից օտարել իր իսկ դիմագիծը: Հայը կա, կա նրա ժառանգական հազարամյա կոդը և այդ կոդը կրողի կողմից ստեղծած մշակույթը, որի հետ ծանոթությունը հարստացնում է յուրաքանչյուրին: